«Ժամանակ» թերթի ԼՂՀ աղբյուրները փոխանցում են, որ քանի օր է` ԼՂՀ ՊԲ սպաների մի մասը զորամասերի հրամանատարների հրամանով  աշխատավարձ չի ստանում: Փող ստանալու հնարավորությունից զրկվել են բոլոր նրանք, ովքեր հրաժարվել են անցնել քարտային համակարգի:

Թերթի տեղեկություններով դեռեւս մի քանի ամիս առաջ սպաներին խիստ հրահանգ է իջեցվել «Արցախբանկի» քարտեր հանել: Ընդ որում, բոլորին բացառապես «Արցախբանկի» քարտ վերցնելու հրահանգ է իջեցվել: Թերթի տեղեկություններով, սակայն, հատկապես ԼՂՀ շրջաններում ապրող կամ ծառայող սպաների մի մասը հրաժարվել է քարտ վերցնել, քանի որ Ստեփանակերտից դուրս բանկոմատ գտնելը բավականին դժվար գործ է: ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը, սակայն, այդ մանրուքների վրա ուշադրություն չի դարձրել, եւ մասնավորապես, երեկ` աշխատավարձ ստանալու օրը, սպաների մի մասն իմացել է, որ քանի որ իրենք քարտ չունեն, հետեւաբար նաեւ աշխատավարձ չեն ստանալու: