Դեկտեմբերի 25-ին Երեւանում կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ։

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ «Երեւանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, «Նոր տարին Երեւանում 2017» ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:

Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր եւ օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ տարածություն:

«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին նվիրված վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից: Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, երեխաներն էլ՝  ծնողների հետ։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ:

Ամանորյա վազքին մասնակցելու առնչությամբ հարցերը կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարել 055886637 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 24-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: