Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Znak.com–ի թղթակից Եկատերինա Վինոկուրովան դիմել է նախագահին ու նշել, որ Պուտինը ճիշտ բաներ է ասում, սակայն դրանք չեն կատարվում։ Այս համատեքստում նա հիշատակել է Սանկտ Պետերբուրգում լուսանկարչին ծեծելու դեպքը, կոնֆլիկտը եկեղեցու շինարարության շուրջ, որի դեմ բողոքում էին տեղի բնակիչները, նաեւ Իգոր Սեչինի ու «Վեդոմոստի» պարբերականի վեճը։

Վինոկուրովան ասել է «Ձեր էլիտան փաստացի ձեզ մարտահրավեր է նետում, նրանք ձեզ գլխով են անում, ասում, թե ինչ լավն եք դուք, ինչ ուժեղ, ինչ հիասքանչ։ «Օյ, լսեցինք, այո եւ ․․․կներեք․․․ամեն ինչ նրա հետ» (Ակնհայտ է, որ «ամեն ինչ» բառի փոխարեն նա ուրիշ բառ էր ուզում ասել, ոչ այնքան պարկեշտ) ։Այստեղ Պուտինը նրան ընդհատել է ու ծիծաղել այդ արտահայտության վրա։

Կարճատեւ դադարից հետո թղթակիցը շարունակել է իր միտքը ու ավարտել այն Պուտինի բառերով «Խնդրում եմ, մենք պետք է փրկենք մարդկանց»։