Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.39-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Mercedes C180 մակնիշի 34 QV 889 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել ձորակից (մոտ 7-8 մ):





























