Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նրանք գոհունակություն են հայտնել Հալեպում գործողության հաջող ավարտի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է սիրիական խնդրի քննարկումը։ Երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել Հալեպում գործողության հաջող ավարտի կապակցությամբ, որով ստեղծվել են բարենպաստ պայմաններ խաղաղ գործընթացի գործարկման համար, որը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ Սիրիայի ամբողջ տարածքում ու անցում քաղաքական կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























