Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Էջմիածնի Հոկտեմբերի փողոցի թիվ 121 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա Իշխան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:





























