ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման հետեւանքները վերացվել են:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի 24-ին` ժամը 20:00-ի դրությամբ, երկկողմանի երթեւեկելի է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում` 20-30 խմ ծավալով:

Քարաթափման հետեւանքով ճանապարհը միակողմանի փակվել էր: