Սոմալիի իշխանությունները 4-րդ անգամ հետաձգել են նախագահական ընտրությունները, հայտնում է AP–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նախագահի ընտրությունները պետք է կայանային դեկտեմբերի 28-ին, սակայն աղբյուրի տվյալներով՝ հավանաբար դրանք կկայանան հունվարի 24-ին։ Սպասվում է, որ երկրի խորհրդարանը, որը պետք է ընտրի նոր նախագահին, չորեքշաբթի կընդունի երդմնակալությունը։

Սոմալիի Հանրապետությունը՝ որպես միասնական պետություն, դադարել էր գոյություն ունենալ 1991-ին՝ բռնապետ Սիադա Բարրեի ռեժիմի անկումով։ Երկրում միակ օրինական իշխանությունը, որին ճանաչում է միջազգային հանրությունը, մայրաքաղաք Մոգադիշոն եւ մերձակա շրջանները վերահսկող դաշնային կառավարությունն է։ Սոմալիի մյուս մասը չճանաչված պետական կազմավորումների հսկողության տակ է։