«Իրաքում կոալիցիոն ուժերի հրամանատարի կանխատեսումներով, ԻՊ-ին Մոսուլից ու Ռաքքայից դուրս մղելու, նաեւ խմբավորման ցրված մնացորդներին ոչնչացնելու համար երկու տարվա համառ պայքար է պահանջվելու,- ասում է Կիմբերլի Դոսիերը The Daily Beast–ում։ Պարբերականի հետ սուրբծննդյան հանդիպման ժամանակ գեներալ լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը շարադրել է այդ համառ պայքարի ընթացքը, որը նրա կարծիքով ընթանում է դանդաղ, բայց ակնկալվածից ոչ վատ, եթե հաշվի առնենք, թե պատարստվելու համար որքան ժամանակ է ունեցել ԻՊ-ն ու ինչ դաժանությամբ են գործում ԻՊ մարտիկները»։

«Զինյալը դուրս է գալիս շենքից, գլխավերեւում բռնած երեխային, որպեսզի մենք մեր դիտակետից տեսնենք նրան ու չկրակենք մինչեւ  նա մյուս շենք հասնի»,- աում է Թաուսենդը։

«ԻՊ դեմ ահեղ մարտերն ընթանում են Իրաքում իսլամի զանազան հոսանքների միջեւ շարունակվող լարվածության ֆոնին, որը կարող է ուժեղանալ, հաշի առնելով, որ Իրաքում ընդունված նոր օրենքով տեղական աշխարհազորի ուժերն օրինական են դառնում։ Նման խմբերը, մանավանդ Իրանի կողմից աջակցություն ստացող շիա զինյալները մեղադրվում են Իրաքի սունի փոքրամասնության դեմ ռազմական հանցագործություններում։ Սովորաբար ԱՄՆ-ն դրանց զգուշավոր է վերաբերում»։

«Սակայն Թաուսենդն արել է ամերիկացի հրամանատարի համար արտասովոր հայտարարություն, ասելով, որ իր ժամանման պահից սկսած՝  այդ աշխարհազորայինները «հրաշալի կարգապահ դաշնակիցներ» են եղել։ Այս գնահատականը հակասական է թվում՝ հաշվի առնելով, որ նրա նախորդ ուղեւորությունների ժամանակ իրանյան արտադրության մահաբեր ռումբերը քիչ էր մնում ընկնեին նրա ավտոմեքենայի վրա ու սպանել էին նրա զինվորներից շատերին»,- նշում է լրագրողը։

«Թաունսենդը գոհունակությամբ է արտահայտվել դեպի Մոսուլի արեւմուտք այսպես կոչված ժողովրդական մոբիլիզացիայի զորքերի (PCF) արագ առաջխաղացման մասին»,- գրում է Դոզիերը։

«PCF-ը կազմված է Իրաքի բոլոր կրոնական ու քաղաքական սեկտորների ՝ այդ թվում սունի  ու նույնիսկ քրիստոնյա աշխարհազորայինների մի քանի տասնյակ անկանոն խմբերից, սակայն դրանց մեծ մասը շիա է։ Իրաքի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, որը օրինականացնում է այդ խմբերը ու նրանց վերցրել է զինված ուժերի պաշտպանության տակ։ Ճիշտ է, դրանք ենթարկվում են հենց Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիին։

Թաուսենդն ասել է, որ իր դիտարկումներով, PCF-ի խմբերը պրոֆեսիոնալ են գործում։

«Մինչեւ իմ ժամանելը ես շատ տարբեր բաներ եմ լսել PCF–ի մասին, բայց երբ եկա, նման վարքագիծ չտեսա։ Վատ վարքագիշ ու խախտումներ չեմ նկատել»,- հայտնել է Թաուսենդը։