Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ԵՏՄ առաջնորդները ընդունել են մի շարք փաստաթղթեր՝ ինտեգրման խորացման ու ԵՏՄ թվային օրակարգի ձեւավորման համար, հայտնել է ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ընդունվել են ինտեգրման խորացման վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթեր։ Մասնավորապես պետությունների ղեկավարները հաստատել են ԵՏՄ թվային օրակագի ձեւավորման մասին հայտարարությունը»,- ասել է Սարգսյանը լրագրողներին։ Նա նշել է, որ դա «մեր տնետսությունների թվային փոխակերպման նոր ուղղություն է»։ «Մենք վստահ ենք, որ մեր տնտեսությունների արդիականացման համար դա շատ կարեւոր հայտարարություն է։ Եվ մենք մեր գործընկերների հետ կքննարկենք, թե ինչ փուլերով, ինչ ծրագրերով ու նախագծերով ենք մենք իրականացնելու ԵՏՄ թվային օրակարգը»,- պարզաբանել է նա։