Սեւ ծովում՝ «Տու 154» օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոտ 80 մարդու աճյուն, այս մասին հայտնել է օպերատիվ շտաբում «Ինտերֆաքսի» աղբյուրը։

ՏԱՍՍ-ն էլ իր հերթին, վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրը, հայտնում է, որ ջրից հանվել է «մարմինների 70 մաս»։ Այս տեղեկությունը պաշտոնական չէ։ Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին 13 մարդու մարմինների հայտնաբերման մասին։

Բացի դրանից, նախնական տվյալներով, որոնողական գործողության մասնակիցներին հաջողվել է հայտնաբերել օդանավի կմախքի խոշոր հատվածներ ու օդանավի աջ շարժիչը, հավելել է աղբյուրը։