Մոսկվայում մեքենայի մեջ մահացած են գտել «Ռոսնեֆտի» վարչություններից մեկի ղեկավարին՝ Օլեգ Երովինկինին, բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«Նա անսպասելի մահացել է մեքենայում։ Մարմնի վրա բռնի մահվան նշաններ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մահվան պատճառը ճշտվում է։





























