ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է հեռացող նախագահի այն խոսքերը, թե նախագահական անցած ընտրություններում կհաղթեր, եթե կարողանար դրանց մասնակցել: Քաղաքական գործիչն իր կարծիքը հայտնել է Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Օբաման ասել է, որ, իր կարծիքով, ինձ կհաղթեր: Նա պետք է այդպես ասեր, բայց ես ասում եմ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»,- գրել է Թրամփը:
Նորընտիր նախագահը նաեւ նշել է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության, իր կարծիքով, գլխավոր պատճառները՝ բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումները, աշխատատեղերի կրճատումը եւ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարը:
Դեկտեմբերի 26-ին Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե Դեմոկրատական կուսակցությունից որպես նախագահի թեկնածու մասնակցեր ընտրություններին, ապա հանրապետական Դոնալդ Թրամփից առաջ կանցներ:





























