Չինաստանի կառավարությունը հրապարակել է համացանցում անվտանգության ապահովման ռազմավարությունը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ռազմավարությունը հրապարակել է Չինաստանի կիբերտարածության հարցերի վարչությունը։ Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանի իշխանությունները պետք է հասնեն անվտանգ, բաց, օրինականացված կիբերտարածության, որը պետք է նաեւ խաղաղ լինի։
Բացի այդ, Չինաստանի կառավարությունը վճռականորեն կպաշտպանի երկրի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, կպաշտպանի հիմնական ինֆորմացիոն ենթակառուցվածքը, կպայքարի համացանցում կիբերահաբեկչության դրսեւորումների դեմ։





























