Մոլդովայի նոր նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ հրաման է ստորագրել պաշտպանության նախարար Անատոլի Շալարուին պաշտոնանկ անելու մասին։

«Մի քանի րոպե առաջ հրաման եմ ստորագրել պաշտպանության նախարարի պաշտոնից Շալարուին ազատելու մասին»,– գրել է Դոդոնը Facebook–ում։

Շալարուն հայտնի է «խորհրդային օկուպացիայի թանգարան» ստեղծելու մասին իր հայտարարություններով։ Հատուկ դրա համար Քիշնեւում Շտեֆան չել Մարեի անունով մոտոհետիոտնային համար 2 բրիգադիի տնօրինությունից դուրս էր բերվել Տ-34 տանկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։