Երեւանի թիվ 43 մանկապարտեզում ամանորյա հանդեսի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել, Ձմեռ պապը հայտնվել է անհարմար դրության մեջ (ֆոտոռեպորտաժ):

Հանդեսի ժամանակ Ձմեռ պապը մտել է դահլիճ եւ դաստիարակը հարցրել է՝ «Ի՞նչ նվեր եք բերել երեխաներին, մենք ձեզնից ուզել ենք կոնֆետներ ու խաղալիքներ», ապա դիմել երեխաներին. «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»:

Երեխաներից մի քանիսը միանգամից հայտարարել են, որ iPhone 7 են ուզում:

Շփոթված Ձմեռ պապը ստիպված էր չլսելու տալ եւ բաժանել իր բերած նվերները: