ԱՄՆ–ում ավանդաբար դեկտեմբերի 26-ին նշվող Նվերների օրը զանգվածային ծեծկռտուքի է վերածվել, որին տասնյակ կալանքներ են հաջորդել։ Միանգամից մի քանի խոշոր խանութներում գնորդների միջեւ բախումներ են եղել, իսկ առեւտրի կետերից մեկից ստիպված են եղել տարհանել մարդկանց։ Հիմնականում ծեծկռտուք սարքողները դեռահասներ են եղել։ Լոնգ Այլենդի, Նյու Յորքի առեւտրի կենտրոններում ծագած քաշքշուկը խուճապահար հրմշտոց է առաջացրել, ինչի հետեւանքով մի քանի մարդ հիվանդանոց է ընկել։ Ոստիկանությունը տարհանել է Դենվերում Town Center առեւտրի կենտրոնը, հայտնում է USA.one–ը։
Դեռահասների միջեւ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել նաեւ Քոնեքթիքութի նահանգի Մանչեսթեր խանութում։ Մարդկանց բաժանելիս մեկ մարդ է տուժել։
One more video shared with me from Aurora Mall shopper. Waiting for @AuroraPD briefing. pic.twitter.com/LhWzRU43pE
— Marshall Zelinger (@7Marshall) December 27, 2016





























