Ֆիլիպինների իշխանությունները հայտնել են, որ դեկտեմբերին հակաթմրադեղային գործողության արդյունքում առգրավել է մեկ տոննա մետամֆետամին, 147 մլն դոլար մոտավոր արժեքով, հայտնում է BBC–ն։
Ֆիլիպինների արդարադատության նախարարության տվյալներով, դա երկրում առայսօր առգրավված ամենամեծ խմբաքանակն է։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 10 մարդ։



























