Ամերիկյան Թենեսի նահանգի լեռներում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել: Երեք մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:
Cessna 182 օդանավը ռադարների էկրաններից անհետացել է երկուշաբթի: Երեքշաբթի առավոտյան օդանավի մնացորդները գտել են Great Smoky Mountains ազգային պարկի տարածքում:
Օդանավում երեք մարդ է եղել, այդ թվում՝ 8-ամյա երեխա: Բոլորն էլ զոհվել են:



























