Մոսկվան եւ Անկարան շարունակում են երկխոսությունը Սիրիայի հարցով հնարավոր թեմաների մասին բանակցությունների շուրջ, որոնք պլանավորվում է անցկացնել հունվարի կեսին Աստանայում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իրոք, մշտական շփումներ են պահպանվում թուրք գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվում են  հնարավոր երկխոսության տարբեր հարցեր։ Այդ ամենն ընթանում է Սիրիայում քաղաքական կարգավորում գտնելու ֆոնին»,– ասել է Պեսկովը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով 2 համաձայնագիր է պատրաստ՝ մեկը քաղաքական կարգավորման մասին, իսկ մյուսը՝ հրադադարի, որոնք կարող են իրականացվել ցանկացած ժամանակ։

Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան հավատարիմ է Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնելուն։