ԱՊՀ փորձագետները Միսկում նոյեմբերի 2-3-ին քննարկելու են ԱՊՀ անդամ-երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման համաձայնագրի նախագիծը:

Ենթադրվում է, որ Խորհուրդը նշելու է համագործակցության գերակա ուղղությունները եւ համատեղ արդյունավետ միջոցներ է ձեռնարկելու հանցավոր եկամուտների օրինականացման գործողությունները կանխելու ոլորտում, գրում  է ԲԵԼՏԱ-ն:

Խորհուրդը նաեւ նպաստելու է երկրների ազգային օրենսդրությունների համատեղման եւ միացյալ մոտեցումների մշակման հարցին: