Հորդառատ անձրեւների պատճառով դադարեցվել է երթեւեկությունը Վրաստան-Ռուսաստան մայրուղու Կազբեգի-Լարս հատվածում: Անձրեւի պատճառով փլուզվել է ժայռի մի հատվածը: Քարերից մեկը կշռում է մոտ 50 տոննա, ուստի անհրաժեշտ է հատուկ պայթեցման աշխատանքներ իրականացնել:
Ինչպես հայտնել է Վրաստանի նախագահի՝ Մցխեթա-Մթիանեթիում լիազոր-ներկայացուցիչ Ցեզար Չոչելին, ներկայումս իրականացվում է համապատասխան տեխնիկայի մոբիլիզացիա, հայտնում է «Էխո Կավկազան»:
Նշենք, որ «Վերին Լարս» անցակետը հիմնական կետն է, որով իրականացվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային բեռնա- ու ուղեւորափոխադրումները:




























