Եթե Վաշինգթոնն իրոք նոր թշնամական քայլեր ձեռնարկի, պատասխան կստանա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՄԱրիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցային սպառնալիքների կապակցությամբ։

«Ճիշտ է Սպիտակ տան բեմադրած սադրանքները վաղ թե ուշ ջրի երես դուրս կգան ։Այսինքն արդեն դուրս են գալիս։ Դեռ դեկտեմբերի 8-ին ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը հայտնել էր, որ իրենք հետեւել են, թե քվեարկության արդյունքների ամփոփման էլեկտրոնային համակարգի վրա իրականացված հաքերային հարձակումը որտեղից է եղել։ Հետքերը բերել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարություն։ Այս տեղեկությունը հետո փորձեցին շտապ քողարկել նոր հակառուսական մեղարանքների հոսքով, որոնք ոչ մի ապացույց չէին պարունակում»,- ասել է Զախարովան, հավելելով, որ հաշվի առնելով երկկողմանի հարաբերությունների ճակատագրի նկատմամբ Օբամայի վարչակարգի անտարբերությունը՝ պատմությունը դժվար թե ների նրան «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով վարքագիծը։