Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 2010 թվականի երրորդ եռամսյակի միջին գներով կազմել է 43,5 հազար դրամ (մոտ 120 դոլար)։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տեղեկատվության մեջ։ Պարենային զամբյուղն այդ ընթացքում կազմել է 28 հազար դրամ (մոտ 77 դոլար):

Նախորդ եռամսյակի համեմատ նվազագույն սպառողական զամբյուղն ավելացել է 2500 դրամով ( մոտ 7 դոլար) կամ 6 տոկոսով, իսկ պարենային զամբյուղը՝ 1500 (մոտ 4 դոլար) դրամով կամ 5,6 տոկոսով։