Հայաստանում 2010 թ. 9 ամիսների ընթացքում 2,3 անգամ ավելի ցինկի խտանյութ է արտադրվել, քան 2009 համապատասխան ժամանակահատվածում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2010 թ. արտադրվել է 9,5 հազ. տոննա ցինկի խտանյութ։ Ցինկը Հայաստանում կորզվում է մյուս գունավոր մետաղների՝ պղնձի եւ ոսկու հանքավայրերից եւ ամբողջովին արտահանվում է։

Պղնձի համաշխարհային գների աճի հետ կապված՝ 43,6 տոկոսով ավելացել է պղնձի խտանյութի արտադրությունը՝ 2010 թ. 9 ամսում կազմելով 88,5 հազ. տոննա։ Սա Հայաստանում արդյունահանվող ամենամեծաքանակ հանքանյութն է։ Համեմատության համար նշենք, որ արտադրվել է 6300 տոննա մոլիբդենի խտանյութ՝ համարյա նույնքան, որքան նախորդ տարի։