Ռուսաստանի ու Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել Սիրիայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել հրադադարի ու քաղաքական գործընթացին անցնելու մասին Ռուսաստանի ու Թուրքիայի միջնորդությամբ ձերքբերված պայմանավորվածություներին։ Սիրիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել հետեւել դրանց»։ Կողմերը համակարծիք են եղել, որ Աստանայում սիրիական խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելը կարեւոր քայլ կլիներ ճգնաժամի վերջնական կարգավորման ճանապարհին։