2016-ը քաղաքական առումով բարդ տարի էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սահմանադրական ընտրություններից հետո առաջին տարին էր, երբ մեր վրա զգացինք սահմանադրական բարեփոխումների միտումները: Եթե չլիներ ապրիլյան քառօրյա պատերազմը, այն բարեփոխումները, որոնք մեկնարկեցին հուլիսից հետո, ավելի շուտ կմեկնարկեին»,-ասաց նա:

Էդուրադ Շարմազանովը նշեց, որ 2016թ. ծանր տարի էր անվտանգության մարտահրավերների առումով:

«Քառօրյա պատերազմը լուրջ մարտահրավեր էր ոչ միայն մեր պետականությանը, մեր հասարակությանը, այլ առհասարակ տարածաշրջանում: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ծրագրերը չիրականացան, դա ցույց տվեց եւ Սանկտ Պետերբուրգը, եւ Վիեննան: Ադրբեջանի նպատակն էր նոր էջից սկսել բանակցությունները՝ ծանր իրավիճակի մեջ դնելով Հայաստանի եւ ԼՂՀ իշխանություններին բանակցային պրոցեսում, որը չհաջողվեց: Մենք  հստակ նշել ենք, որ 1994թ.-1995թթ զինադադարի պայմաններն անհրաժեշտություն են»,-ասաց նա: