ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գոհ է Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքից: Այս մասին նա ասել է այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով 2016 թվականը։
«Կարապետյանի կառավարությունը ապացուցեց, որ ինքն ի զորու է իրականացնել այն գործառույթները, այն սկզբունքները, որը նախանշել է Կարեն Կարապետյանի հանրապետական եւ դաշնակցական նախարարներից կազմված կառավարությունը ծրագրի քննարկման եւ ընդունման ժամանակ»,-ասաց նա:





























