ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հինգ ռուսաստանյան գերատեսչությունների ու վեց ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ԱՄՆ Ֆիննախը։

Մասնավորապես պատժամիջոցները տարածվել են «Ինֆորմատիկայի համակարգերի կոնստրուկտորների պրոֆեսիոնալ միավորում» ինքնավար, ոչ առեւտրային կազմակերպության, ԱԴԾ-ի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության, «Հատուկ տեխնոլոգիական կենտրոնի» ու Esage lab–ի վրա ։

Պատժամիջոցային ցուցակում նշված են նաեւ ԳՀՎ ղեկավար Իգոր Կորոբովը, առաջին տեղակալներ Վլադիմիր Ալեքսեեւը ու Իգոր Կոստյուկովը, նաեւ տեղակալ Սերգեյ Գիզունովը։

Նրանցից բացի ցուցակում հիշատակված են Ալեքսեյ Բելանն ու Եվգենի Բոգաչովը, որոնց պաշտոնները նշված չեն, բայց նշված են նրանց մականունները (Abyrvalg и Lastik)։