Մոսկվայի կողմից իբրեւ կազմակերպված կիբերհարձակումների կապակցությամբ հակառուսաստանյան պատժամիջոցների սահմանումը անարդյունավետ քայլ է ու նպատակ ունի վնասել այդ թվում երկկողմանի հարաբերությունների ապագա վերականգնմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը։
«Ցանկացած հակառուսաստանյան պատժամիջոց անհեռանկարային է ու անարդյունավետ,- ասել է նա «Ինտերֆաքսին»,- Ես կարող եմ միայն նորից հաստատել, որ պատժամիջոցային հիստերիան ցույց է տալիս ԱՄՆ հեռացող աշխատակազմի կողմնորոշման բացակայությունը»,- ասել է դիվանագետը։ «Նման միակողմանի քայլերը նպատակ ունեն վնասել հարաբերություններին ու բարդացնել դրանց վերականգնումը հետագայում»,- նշել է նա։





























