Ողբերգություն Երեւանում: Դեկտեմբերի 30-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 19/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:
Դուռը բացելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1938 թվականին ծնված Ն.Պ.-ի դին:





























