Հայաստանի տնտեսությունն աճում է, սակայն բաց չէ. բացի այդ՝ առկա են կոմունիկացիոն խնդիրներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին Երեւանում հրավիրած ասուլիսում հայտարարեց ForexClub ընկերությունների խմբի վերլուծական բաժնի ղեկավար Անդրեյ Դիրգինը։ Տնտեսությունը, վերլուծաբանի կարծիքով, ավելի արագ կզարգանա, եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վերականգնվի ցամաքային կապը։ Նրա տեղեկացմամբ՝ այսօր էլ Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ առեւտուր են անում, սակայն օգտվում են տարանցիկ ճանապարհներից։
Չնայած տրանսպորտային սահմանափակումներին՝ Ա. Դիրգինը կարծում է, որ Հայաստանն ավելի հեշտությամբ է դուրս գալիս ճգնաժամային փուլից, քան Վրաստանն ու Ադրբեջանը։





























