Արդեն քանի տարի է ՀՖՖ նախաձեռնած տարվա լավագույն մարզիչ մրցանակաբաշխությունը մեծ աղմուկ է բարձրացնում: Մարզական լրագրողները քանի անգամ է լավագույնը ճանաչում են Աբրահամ Խաշմանյանին, իսկ ՀՖՖ գործկոմը քվեարկում է այլ մարզչի օգտին:
Այս տարի էլ Հայաստանի չեպիոն, սուպերգավաթակիր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չստացավ մրցանակը: Տեսնելով, որ իրենց ձայները միևնույն է բան չեն փոխի, լրագրողները իրենց առանձին մրցանակը հանձնեցին նրան:
Սահմանված էր մրցանակ նաև տարվա լավագույն ֆուտբոլիստի համար, որին արժանացավ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Տոտալֆուտբոլ կայքի կողմից սահմանված Armenian Football Media Awards-ը նախատեսվում է դարձնել ամենամյա:






























