Դեկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունցի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել 1926 թ. ծնված Ա. Ա.-ի դին: