Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 NS 585 (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Ս.) եւ «BMW 745LI» մակնիշի 70 QQ 079 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Դ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները: Վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1966 թ. ծնված Կ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: