Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել մեկ տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5231A113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 947 մլն 489 հազար դրամ, որից մրցակցային՝ 867 մլն 489 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 80 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 947 մլն 489 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 848 583 268 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 11.5273 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը՝ 12.0007 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:




























