Հրանտ Դինքի սպանության գործը կբացահայտվի այնքան, որքան ձեռնտու է Թուրքիայի կառավարող կուսակցությանը: Այդ մասին նոյեմբերի 1-ին տեղի ուենցած ասուլիսում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշել է, թե փաստաբանների խոսքով, չարժե գործի օբյեկտիվ քննություն ակնկալել: Ըստ Մելքոնյանի, Թուրքիայում առ այսօր պաշտոններ են զբաղեցնում անձինք, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, փորձել են թաքցնել Հրանտ Դինքի սպանության հետ առնչվող տեղեկությունները:

Մելքոնյանը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ի սկզբանե հերոս դարձրին Դինքի սպանողին, իսկ օրերս էլ հայտնել են, որ մարդասպանին պետք է դատեն անչափահասների դատարանում,, իսկ դա նշանակում է, որ նա 5 տարի ավելի պակաս է ստանալու նախատեսված ժամկետից:

«Անչափահասների ձեռքով սպանություններ կատարելը տարածված երեւույթ է Թուրքիայում, հեն այդ նպատակով են օգտագործվում կուսակցություններին առընթեր երիտասարդական կազմակերպությունները: Նման մի կազմակերպության անդամ էլ Օգյուն Սամասթն էր»,- ասել է Մելքոնյանը:

Նշենք, որ «Ակոս» թերթի խմբագրին սպանել են 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում: