Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ անհայտ զինված անձինք հարձակվել են բանտի վրա, որտեղ սովորական հանցագործներից բացի, պահվում են նաեւ ահաբեկչության համար կալանավորվածներ:
Բահրեյնի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Ջաու բանտի վրա հարձակման հետեւանքով զոհվել է 1 ոստիկան, հայտնում է BBC-ն:
Բանտը մայրաքաղաք Մանամայից հարավ է գտնվում:
2016-ին այդ բանտում բանտարկյալների ըմբոստություն էր տեղի ունեցել: Իրավապահները հայտարարում են, որ խռովությունը ճնշելուց հետո բանտարկյալները կտտանքների են ենթարկվել:




























