Ստամբուլի քաղաքային մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Hurriyet-ը: Հաղորդվում է, որ անհայտ անձը հրացանով կրակ է բացել մզկիթում գտնվողների վրա:

Նախնական տեղեկություններով՝ տուժածներից մեկը հոսպիտալացվել է: Բացի այդ, հնարավոր է, որ վիրավորվել է հարձակվողը:

Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպը կենցաղային պատճառներ ունի: