Նախորդ տարիների համեմատ այս տարի տոնական օրերին ավելի քիչ են սննդային թունավորման վերաբերյալ ահազանգերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի շտապօգնության պետ Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ ահազանգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություներ կհայտնի մի քանի օրից: Թագուհի Ստեփանյանը շեշտեց, որ մինչեւ այս պահը որեւէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել:





























