Զովունի գյուղում գտնվող վագոն տնակներից մեկում դեկտեմբերի 30-ին տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ իրավապահները ահազանգ ստանալուց հետո ժամանել են դեպքի վայր:
Տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկություններով` նա ցրտահարվել է: Կատարվում է քննություն:





























