Turkish Airlines ավիաընկերությունը սկսել է Անկարա-Մոսկվա չվերթները:

Շաբաթական երեք անգամ (երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի) «Դոմոդեդովոյից» իրականացվող չվերթներն իրականացնում է Թուրքիայի ազգային փոխադրող AnadoluJet-ի դուստր ընկերությունը: Մոսկվայից թռիչքը կայանալու է ժամը 19:15-ին, իսկ Անկարայից` 14:00-ին, հաղորդում է «Դոմոդեդովոյի» մամուլի ծառայությունից:

1993-ին հիմնադրված Turkish Airlines ավիաընկերությունը, որը Թուրքիայի ազգային փոխադրողն է, միջազգային ավիացիոն Star Alliance-ի անդամ է: