Բաթումիում Սանտա Կլաուսի հանդերձանքով տղամարդը խանութից ավելի քան 15 հազար դոլար է թալանել։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ի գիշերը, քաղաքի կենտրոնում գտնվող թուրքական սուպերմարկետում։ Հարուցվել է քրեական գործ, չարագործին դեռ որոնում են։
Ականատեսները պատմել են, որ Սանտա Կլաուսի հանդերձանքով մի տղամարդ թակել է խանութի դուռը, որը փակ էր այդ պահին, խնդրել է դուրս գալ՝ ասելով, որ ուզում է շնորհավորել Նոր տարին։ Սկզբում նա իրոք շնորհավորել է, հետո հանել է ատրճանակն ու սպառնացել կրակել, եթե չստանա փողը։





























