Արտասովոր ցրտերի պատճառով Հիդրոմետկենտրոնի օդերեւութաբանները Մոսկվայում եղանակի վտանգավորության նարնջագույն մակարդակ են հայտարարել հունվարի 8-ի համար։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է։ Կա տարերային աղետների հավանականություն»,- ասել են օդերեւութաբանները։
Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Մոսկվայում եղանակը կցրտի մինչեւ մինուս 30 աստիճան։ Որոշ տեղերում՝ մինչեւ մինուս 35։
Եկեղեցիների մոտ, որտեղ Սուրբ ծնունդին պատարագներ են անցկացվել, փրկարարները տաքանալու ու տաք սնունդ բաժանելու կետեր են բացել։ Նման կետեր բացվել են նաեւ Մոսկվայի այն վայրերում, որտեղ այս օրերին մարդաշատ է լինում։
Այս տարվա սուրբծննդյան գիշերը Մոսկվայում ամենացուրտն է եղել վերջին 120 տարիների համար, ջերմաստիճանը հասել էր մինուս 29․9 աստիճանի։





























