Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում զինված հարձակում իրականացրած անձի անունն ու քաղաքացիությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նշել է, թե հարձակումն իրականացրել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը։

Նշենք, որ Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով սպանվել են 39 քաղաքացիներ, որոնց մեջ եղել են Սաուդիան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի, Քաթարի, Լիբանանի քաղաքացիներ։

Գիշերային ակումբում կոտորած իրականացնելուց հետո ահաբեկիչը հանգիստ հեռացել է։