Հունվարի 8-ի ժամը 19:30-ի դրությամբ Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, այստեղ աղով, ավազով մշակման աշխատանքներ են կատարվում:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ հանրապետությունում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:
Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Ալագյազ-Ծաղկահովիտ, Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի եւ Արարատի մարզերում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:





























