Գրեթե 138 հազար մարդիկ հարկադրված էին իրենց տները լքել Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության պատճառով, հայտնում է միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը: 

Կազմակերպության տեղեկությունների համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսվելուց հետո 137 հազար 880 մարդ կամ 22 հազար 980 ընտանիքներ լքել են Իրաքի իրենց տները:

Նրանցից 134 հազար 964 մարդ իրենց տնտեսությունները լքել են Նայնավա գավառում. այնտեղ է գտնվում է Մոսուլը: Անմիջաբար քաղաքից հեռացել է 43 հազար 728 մարդ: