Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այսօր, նոյեմբերի 2-ին Լոնդոնում կհայտարարեն ռազմական ոլորտում համագործակցության նոր համաձայնագրի մասին:

Երկու երկրները պատրաստվում են համաձայնեցնել ռազմական գործողությունները, համատեղ օգտագործել ռազմական տեխնիկան, համատեղ կազմակերպել զինպատրաստությունն ու արտասահմանյան ռազմական գործողությունները: Համագործակցություն կլինի նաեւ հետազոտական նախագծերում, հաղորդում է Lenta.ru-ն:

Բրիտանական կառավարությունում նշել են, որ թագավորությունը մնում է ինքնուրույն ռազմական տերություն եւ պարտավոր չի լինելու Ֆրանսիայից որեւէ հարցում թույլտվություն ստանալ: