Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները ներկայացրել է օտարերկրացի լրագրողներին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից News.am-ին հայտնեցին, որ եվրոպացի լրագրողների խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը եվրոպական ուղղությամբ, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի երկկողմ հարաբերությունները տարբեր երկրների հետ: Նալբանդյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի մոտեցումներին տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են եվրոպական մի շարք երկրների հեղինակավոր լրատվամիջոցների մոտ 30 ներկայացուցիչներ:





























