Այն փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը, այսուհետ կոչվելու է Անկարայում սպանված դեսպան Անդրեյ Կարլովի անունով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Անկարայի քաղաքապետարանի գրավոր հայտարարության մեջ նշված է, որ փողոցն անվանափոխելու առաջարկը միաձայն աջակցել են մունիցիպալ ժողովի պատգամավորները։

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստի պատկերասրահում «Ռուսաստանը թուրքերի աչքերով ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակվողը՝ 22-ամյա ոստիկան Մեվլյութ Մեր Ալթինթաշը, հարձակումից հետո ոչնչացվել է ուժայինների կողմից։